Հարց 73 – Անարժան հաղորդվողներն ի՞նչ պատիժ են ստանում:

Պատասխան – Պատիժների տեսակներն անթիվ են: Անգամ համարձակվում եմ ասել, որ աշխարհի վրա ինչքան պատիժ ու պատուհաս կա, մեծ մասն անարժանությամբ պատարագվողների և նույն անարժանությամբ Սուրբ Մարմինն ու Արյունը ճաշակողների համար է նախատեսված; Բայց Ալբերտոսն այս ամբողջն ամփոփում է մի քանի պատժով, որոնք հանդես են գալիս որպես բոլոր պատիժների արմատ: Նա այսպես է ասում. «Անարժանորեն ստացած Հաղորդությունը մարդուն թակարդում է մեղքերով` նախապատրաստելով կորստյան»: Եվ վկայություն է բերում սաղմոսներից. «Նրանց սեղանները թող որոգայթ լինեն»: Գայթակղեցնում է ընկերոջը, ըստ այսմ` «և հատուցումն»: Կուրացնում է մտքերը, ըստ այսմ` «և ի գայթակղություն»: Նվաճում է և դնում փորձության իշխանության տակ, ըստ այսմ` «նրանց աչքերը թող կուրանան, որպեսզի այլևս չտեսնեն»:

Զայրացնում է Աստծուն, ըստ այսմ` «հեղի՛ր նրանց վրա Քո բարկությունը»: Կարճում է ժամանակավոր կյանքը, ըստ այսմ` «նրանց բնակավայրերն ավերակ կլինեն»: Կողոպտում է շնորհները, ըստ այսմ` «ոչ ոք չի լինի, որ բնակվի նրանց հարկերի տակ» (Ալբերտ. Գիրք Զ, գլ. ԺԵ):

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․