Հարց 79 - Ի՞նչ են նշանակում Սուրբ Պատարագի` «Ողջոյն տուք միմեանց»-ը և «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ»-ը:

Պատասխան – Սեղանի վրա դրված ընծաները խորհրդանշում են Քրիստոսին, իսկ սարկավագը, այս ասելով, ցանկանում է հասկացնել, թե` ով հավաքված ժողովուրդ, դուք պետք է միմյանց հանդեպ սիրով մի անձ դառնաք, և այդ սերը հայտնեք իրար` ողջույն տալով: Իսկ ովքեր միմյանց հանդեպ ոխ ունեն, թող եկեղեցուց դուրս գան և աղոթեն, որովհետև ոխակալներն արժանի չեն Սուրբ Խորհրդի դիմաց կանգնելուն: Ուստի այս ողջույնից հետո դպիրները, ժողովրդի փոխարեն, պատասխանում են` թշնամությունը հեռացել է մեզնից, սերը տարածվել է ամենքիս վրա և մեր գլխի` Հիսուս Քրիստոսի հետ միանալով` մի մարմին ենք դարձել:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․