Օրհնեցէք Տէր Հայր: Տէր Հայր, Ինչո՞ւ ոմանք կը ծնին՝ համր, խուլ, կաղ, անկար, այլանդակ: Յովհաննու Աւետարանի 9-րդ գլխուն մէջ կը կարդանք այս մասին, եւ Քրիստոս կ'ըսէ, «որպէսզի Աստուծոյ զօրութիւնը յայտնի ըլլայ»: ինչպէ՞ս պէտք է հասկնալ Քրիստոսի այս խօսքը, եւ ինչպէ՞ս կարելի է հաշտուիլ այս գաղափարին հետ: Խնդրեմ բացատրէք: Շնորհակալութիւն:

Ձեր հարցին առընչվող Ավետարանական հատվածը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքերն են ասված այդ ժամանակի և այնտեղ եղողների համար: Նախքան այս խոսքերը Հիսուս Քրիստոսի աշակերտները տեսնելով ի ծնե կույրին Նրան հարցրին. «Վարդապետ մեղքը ումն է, որ այս մարդը կույր է ծնվել. նրա՞նն է, թե՞  նրա հորն ու մորը», Հիսուսը պատասխանեց, մեղքը ոչ նրանն է և ոչ էլ հորն ու մորը : Նա կույր է ծնվել, որպեսզի Աստծո զորությունը նրանով հայտնի լինի»: (Հով 9:1-3):

Հիսուս կույրին բուժելով բազմաթիվ մարդկանց ցույց տվեց իր Աստվածային զորությունը:  Աստվածային այդ հրաշքը տեսնելով շատ մարդիկ հավատացին Հիսուսին և փառավորեցին Աստծուն, այս հրաշքով է, որ նրանց հայտնի եղավ Աստծո փառքը, զորությունը և ամենակարող լինելոըև: Սա է՝ «Աստծո զորությունը նրանով հայտնի լինի» խոսքերի իմաստը:

Իսկ տարբեր խնդիրներով ծնված մարդիկ ո՛չ իրենք են մեղավոր և ո՛չ էլ իրենց ծնողները. «մեղքը ոչ նրանն է և ոչ էլ հորն ու մորը» այդ խնդիրները լինում են տարբեր պատճառներով:

Աստված չի կամենում, որ մարդը տառապանք կրի, կորստյան մատնվի, այդ իսկ պատճառով էլ աշխարհ եկավ, որպեսզի մեզ փրկի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․