Բարև Ձեզ,մի հարցա ինձ շատ հետաքրքրում , եթե Աստված ստեղծումա մարդուն ու տալիսա ընտրության հնարավորություն անելիու լավը կամ վատը ու գիտի որ մարդը ամենավերջում ընտրելույա վատը և գնա դժողք ․․ուրեմ իմչու ա Էդ մարդուն ստեղծում,որ մի հատ էլ գնա դժողք

Աստված մարդուն ստեղծելով՝ ազատ կանք է տվել, տվել է գիտակցություն բարին և չարը ճանաչելու համար: Աստված բոլորի համար նախախնամել է բարի, խաղաղ, երջանիկ, և հավիտենական կյանք: Մարդը այս ամենը կարող է ունենալ իր հավատքով և հավատքից բխած գործերով, և հակառակը մարդը Աստվածային բարիքներից զրկվում է, իր անհավատության և իր մեղքերի պատճառով: Աստված չի կամենում մարդու կործանումը, մարդն է դառնում իր կործանման պատճառը, Աստված մարդուն չի ստեղծել, որ նա գնա դժողք, այլ հնարավորություն է տվել դրախտ գնալու,  թեև Աստված ամենագետ է սակայն չի միջամտում մարդու ազատ կամքին և ազատ կամքի դրսևորմամբ մարդն առժանանում է դրախտի կամ դժողքի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․