Հարց 17 – Փարավոնի առջև Մովսեսի կատարած սքանչելիքների մասին մի քանի հարցեր ունեմ, սակայն նախ կամենում եմ իմանալ, թե ի՞նչ է սքանչելիքը:

Պատասխան – Սքանչելիքը բնության բոլոր զորությունների, բոլոր բնական պատճառների, մարդկանց ու հրեշտակների կարողությունների հաղթողն է:

Այս սահմանումից մենք պետք է իմանանք, որ ցանկացած գործ կամ հնարք, որ ի կատար է ածվում կա՛մ արհեստի ճարտարությամբ, կա՛մ հրեշտակների զորությամբ, կա՛մ բնության հեղինակությամբ, սքանչելիք չի համարվում: Սքանչելիքն այն է, որ վերոնշյալների ողջ կարողությունից գերազանց պետք է լինի, մինչև ասես, թե Աստծո մատը խառն է սրանում. ահա այսպիսին է կատարյալ հրաշքով եղած գործը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․