Հարց 24 – Նշված պատիժներից մեկը ջրի՝ արյան փոխվելն էր, որ փարավոնի կախարդները ևս արեցին, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում: Եթե Եգիպտոսի բոլոր ջրերըն արյան փոխվեցին, ապա ի՞նչ ջուր էր կախարդների՝ արյան փոխարկածը:

Պատասխան – Տարբեր մեկնիչներ զանազան մեկնություններ են տալիս այս հարցիդ: Սակայն Օգոստինոսն ասում է, թե Գեսեմա երկրից բերեցին, որը Եգիպտոսին մոտ էր: Կոռնելիոսն ասում է, թե Մովսեսը տվեց այդ ջուրը կախարդներին, քանզի եբրայեցիների ջուրը փոխված չէր արյան, և ինչպես մյուս իննը պատիժներին հաղորդ չէին եբրայեցիները եգիպտացիների հետ, նույնպես ջրի՝ արյան փոխվելուն մնացին անհաղորդ:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․