12 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոնյան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևորդն է և քրիստոնյայի կյանքը կենդանի քարոզ է՝ իր ապրած կյանքով, վերաբերմունքով և իր գործերով: Բնականաբար կարող եք ձեր հավատքը արտահայտել՝ խոսել, սովորեցնել, ուսուցանել, ձեր հարազատներին մտերիմներին, խրատել և խորհուրդներ տալ, սակայն որպես հոգևորական հանդես գալ անշուշտ չեք կարող: Ձեր հոգևոր զգացումները և ապրումները կարող եք արտահայտել, սակայն Ձեր կարևոր նպատակը պետք է լինի Ձեր փրկությունը: Հավատքով, Աստծո կամքն ու պատվիրանները պահպանելով հետամուտ եղեք Ձեր փրկությանը: Հոգևորականը Աստծո ընտրյալն ու օծյալն է և Աստծուց տրված շնորհներով Աստծո խոսքի քարոզողն ու թարգմանն է իր ժողովրդին: