12 Հոկտեմբեր, Շբ
Մերօրյա իրականության մեջ և ընդմիշտ ավելի շատ է Աստծո օրհնությունը և պահպանությունը: Աստծո օրհնությունը զգալու համար պետք է հավատալ Աստծուն, կյանքի կոչել Նրա պատգամներն ու պատվիրանները և այդ պարագային զերծ կմնաք սատանայի հարձակումներից: Ձեր կասկածները փարատելու և այլևս չասելու. «Մարդիկ ասում են...» հարկ է, որ Ս. Գիրքը կարդաք: Ս. Գիրքը գրվել է տարբեր դարերում տարբեր հեղինակների կողմից, Սուրբ Հոգու ներգործությամբ՝ այսինքն Աստծո շնչով:
Ճշմարիտ ուղին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է (Հովհ. ԺԴ 6), որ աստվածային Իր զորությամբ մեզ սովորեցրեց սիրել, ներել և ուշադիր լինել մեր նմանի նկատմամբ: Քրիստոսի կյանքը լավագույն օրինակն է մեզ համար; Քրիստոս հաղթեց մեղքին, հաղթեց մահին, հարություն առավ և ողջ մարդկությանը հավիտենական կյանքի հույս պարգևեց: «Թող չխռովվեն ձեր սրտերը: Հավատացեք Աստծուն» (Հովհ. ԺԴ 1), աղոթեք Աստծուն և ապավինեք Աստծուն: