Հարց 49 – Սամսոնը նահապետների կարգն է դասվում: Ես զարմանում եմ, քանի որ նրա վախճանն անձնասպանությամբ ու մարդասպանությամբ եղավ. անձնասպանությամբ, որովհետև Դագոնի տաճարի ներքևում անձնասպան եղավ, մարդասպան, որովհետև այդ տեղում իր հետ նաև երեք հազար մարդ սպանեց: Նման մարդն ինչպե՞ս կարող է նահապետների կարգը դասվել:

Պատասխան – Օգոստինոսն այսպես է պատասխանում. «Սամսոնն այսպես վարվեց` ոչ մարդկանցից խաբվելով, այլ Աստծուց հրաման ստանալով, ոչ թե մոլորվելով, այլ` հնազանդվելով: Մենք այլ ճար չունենք, եթե ոչ հավատալ: Երբ Աստված հրամայի և ներքին լույսով ցույց տա Իր կամքը, որին անհնար է հակառակվել, ո՞վ կարող է ամբարիշտի նման հանդիմանել Նրան, բացի հնազանդվելուց իր Տեր Աստծուն»: Հայտնի է, որ Աստված ցանկացավ Սամսոնի մահը և զորություն տվեց նրան, որով և վերջին գործողությունը սքանչելիորեն կատարեց:

Ոմանք նաև ասում են, թե Սամսոնն առանց մասնավոր ու ներքին Աստվածային հայտնության նույնիսկ միայն իր պաշտոնով, այսինքն` դատավոր լինելով, կարող էր իր ժողովրդի թշնամիներին ջարդել. Թեև տեսնում էր, որ ինքը նույնպես չպիտի ապրի: Ինքը ևս պիտի մեռնի: Սակայն Օգոստինոսի առաջին կարծիքն առավել ընդունելի է:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․