3 Դեկտեմբեր, Գշ
Պատասխան – Սուրբ Գրքի մեջ սովորություն է, ինչպես նաև յուրահատուկ ոճը նույնանում է եբրայեցիների լեզվին, համաձայն որի հրամայական բառը երբեմն ապառնի ժամանակի փոխարեն է գործածվում: Ուստի «գնա՛ և ասա՛ իրեն» արտահայտությունը նշանակում է, թե «պետք է գնաս և ասես իրեն` կապրես»: Սրանից հայտնի է դառնում, որ Եղիսեն երկու տեսակի մարգարեություն արեց: Համաձայն մեկի Ազայելը պետք է գնար և ստեր, թե կմեռնի: Մարգարեն կամենում է ասել, թե «գիտեմ` դու պիտի գնաս և ստես այսպես, թե մարգարեն ասաց կապրես: Ահա՛ քո ասելիքը ես մարգարեացա: Սակայն իրական պատահելիքը Աստված ինձ ցույց տվեց. կմեռնի»: