22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հարց 62 – Երբ Հովաբ զորապետը, կործանելու դիտավորությամբ, Դավթի կողմից պաշարել էր Աբել քաղաքն ու Բեթմաքա պարիսպը, մի իմաստուն կին բարձրացավ պարսպի վրա, կանչեց Հովաբին ու ասաց. «Նախկինում այսպիսի խոսքեր էին ասում. «Թող գնան Աբելին ու Դանին հարցնեն, թե Իսրայելին հավատարիմ մարդկանց ձեռնարկած գործերը հաջող ավարտ կունենա՞ն»: Անպայման պետք է Աբելին հարցնեին և այդպես էլ անում էին: Ես Իսրայելի հավատարիմ խաղաղարարներից եմ, իսկ դու ուզում ես կործանե՞լ Իսրայելի այս քաղաքը: Ինչո՞ւ ես բնաջնջում Տիրոջ ժառանգությունը» (Բ Թագ. 20:18-19): Այս խոսքերից ոչինչ չի հասկացվում: Ո՞րն է միտքը:

Պատասխան – Արդարև` մթին խոսք է այդ, որ ասաց իմաստուն կինը: Դրանով նա կամենում էր ասել, թե նախկինում զրուցում էին և ասում, որ երբ հակառակություն էր լինում Աբելի ու Դանի միջև, նախ հարցնում էին, թե հնազանդությունը պետք է պակասեցնե՞ն: Այսինքն` պիտի ապստամբե՞ն, հրաժարվե՞ն այն հնազանդությունից, որ սահմանեցին Իսրայելի հավատարիմները: Պետք է այժմ ևս այնպես անել: Այսինքն` նախ հարցնել Աբել քաղաքին և հետո, եթե հրաժարվեն հնազանդությունից, պատժվեն: Եվ վերստին քաղաքի անունից կինն սկսում է ասել.  «Ես ոչ թե ապստամբ եմ, այլ Իսրայելի հավատարիմ խաղաղարարներից եմ` իմ իմաստուն խորհուրդների առատությամբ. և առանց հարցնելու ես կամենում կործանել այսպիսի մայրաքաղաքը և բնաջնջել Աստծո ժառանգությունը» (Բ Թագ. 20:19): Ահա այս է կնոջ ասած խոսքի իմաստը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․