6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Տաճարի շինությանն առնչվող բոլոր նյութերը` քարեղենը, փայտեղենը և այլն, տաշել, կոկել և պատշաճորեն հարմարեցրել էին չափերին մինչ գործածության ժամանակը: Մնում էր միայն գտնել յուրաքանչյուրի տեղն ու շարել: Նրանք, որոնք մեխերով պետք է ամրացվեին և որի համար մուրճ էր անհրաժեշտ, մեխերը սրածայր չէին, այլ` ոլորածո (պտուտակավոր), որ տեղն էին անցկացնում աքցանով` առանց ձայնի: Նման խորհրդով արեցին, որպեսզի ուսուցանեն ժողովրդին, թե անշունչ և անզգա իրերին անգամ լռությունն է պատշաճում այնտեղ, և իրենք ևս այն սուրբ տան պատիվը պետք է պահեն:
Այժմյան սուրբ եկեղեցու նմանօրինակն էչ այսպիսի հարգանքով մեծարում Սողոմոն թագավորը: Մեզ ինչպիսի՜ պարկեշտություն է վայելում պահպանել սուրբ եկեղեցում, որը ոչ թե օրինակն է, այլ հենց անհրաժեշտը: