Հարց 66 – Բոլոր մարգարեներին Աստված ընտրեց` Իր կամքը քարոզելու համար: Ինչո՞ւ են միայն Եղիային ասում Աստծո Այր, իսկ մյուսներին` ոչ:

Պատասխան – Միայն Եղիային Աստծո Այր կոչելու պատճառները շատ են:

Նախ` որովհետև կուսությամբ անցկացրեց իր կյանքը, քանզի Եղիայի և Եղիսեի ամուսնության մասին ոչինչ գրված չէ: Ոչինչ գրված չէ նաև Եսայու և Սամուելի մասին: Քանի որ, ըստ Նյուսացու, կուսությունը վայել է առանձին անմարմինների բնությանը և մոտ է անապականությանը, որի համար Եղիան Աստծո Այր կոչվեց:

Երկրորդ` Եղիան նախանձախնդիր էր Աստծո փառքին իր սրտի բորբոքմամբ և դրսից որպես կրակ էր երևում: Ինչպես ինքն էր ասում. «Նախանձախնդիր եմ ամենակալ Տեր Աստծո փառքին»: Այս նախանձը Սիրաքը հուր է կոչում. «Եղիա մարգարեն հրի նման հարություն առավ»: Եվ քանի որ Աստծուն անվանում են Իմանալի Հուր, Եղիան ևս, Աստծո հետ նմանություն ունենալով կոչվեց Այր Աստծո:

Երրորդ` Աստծո Այր լինելն ինքը` Եղիան հայտնեց` երկնքից կրակ իջեցնելով (Դ Թագ. 1:9), որովհետև հիսնապետերը ծաղրելով նրան` անվանեցին Այր Աստծո: Ինքը ևս իրավամբ Աստծո Այր լինելը հաստատեց` երկնքից կրակ իջեցնելով:

Չորրորդ` Աստծո Այր կոչվեց իր անկեղծ վարքի և արված սպառնալիքների հանդեպ անաչառության համար: Նույնպես Քրիստոս ասաց Նաթանայելի մասին` ճշմարիտ իսրայելացի` իր աննենգ բնավորությանը և խղճմտանքի մաքրությանը նայելով:

Հինգերորդ` Աստծո Այր կոչվեց, քանի որ Աստծո նման հրաշքներ էր գործում` երկինքը փակելով ու բացելով, մեռյալներին հարություն տալով, վերացման օրը ջուր բաժանելով:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․