12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Սա այն խոսքն է, որ Աստված մարգարեի միջոցով ասում է Կյուրոս թագավորին, թե նրա ձեռքով պիտի ազատի հրեա ազգը չար թշնամիների գերությունից, ուստի այսպես է մեկնվում: Հրեա ազգի խաղաղությունը հենց հարստությունն է, ճոխությունը, ազատությունը և այլն, որ ինքնին բարիքի առատություն է: Այս բարիքներն ինչո՞ւ են վերցվում նրանց ձեռքից: Հայտնի է, որ չար գործերի պատճառով: Այդ գործերով բարկացնում են Աստծուն, ինչի համար և պատիժ են կրում, որ է՝ կարոտությունը, ծառայությունը, սովը և այլն: Այս է, որ համարվում է չար: Բայց մեղքերի չարն Աստծուց չէ, այլ՝ իրենցից, իսկ պատժի չարը, որ իրենց չար գործերից է բխում, Աստծուց է. և անգամ այդ էլ բարի է՝ արդարության կանոն և օրենք լինելով: Այս մեկնությունը սովորեցինք Հերոնիմոսից, Օգոստինոսից, Իրինեոսից ու Ոսկեբերանից, ինչպես որ Կոռնելիոսն է վկայում Եսայու մեկնության մեջ: