12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Աստվածաբաններն ասում են, թե Սուրբ Գրքում չորս տեսակի եղբայր կա: Նախ՝ բնական, որ մեկ մորից է ծնվում: Քրիստոս այս տեսակի եղբայր չուներ, քանզի Սուրբ Աստվածածինը Քրիստոսից զատ զավակ չուներ: Հովսեփը ևս որդի չուներ, քանզի կույս էր՝ ինչպես վկայում են շատերը: Երկրորդ՝ որ մեկ ցեղից կամ մեկ ազգից են լինում, կոչվում են եղբայրներ: Երրորդ՝ եղբայր են համարվում, եթե միմյանց ազգական են: Չորրորդ՝ եղբայր են կոչվում նրանք, ովքեր միմյանց նկատմամբ եղբայրական սեր են տածում:
Արդ՝ Քրիստոսի եղբայրներ են կոչվում ոչ նրա համար, որ Հովսեփի որդիներն են այլ կնոջից, ինչպես գտնում են վարդապետներից ոմանք: Անկասկած, Քրիստոսի եղբայրներ են համարվում Նրա սիրելի աշակերտները: Մանավանդ Զեբեդեայի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտ ազգական էին: Նրանք Աստվածածնի մորաքրոջ զավակներն էին, քանզի Սողոմեն համարվում է Աննայի քույրը: Այսպես է վկայում Կոռնելիոսը: Սխալ է Սողոմեին Հովսեփ Աստվածահոր դուստրը համարելը: