12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Ոմանք ասում են, թե նրանց թագավորության երկիրը գտնվում էր Արաբական ծոցում: Ոմանք գտնում են, թե Սաբայում էր, իսկ մյուսները՝ մադիանացիների երկրում, որ գտնվում է Երուսաղեմի հարավ-արևելյան կողմում: Ահա թե ինչու իրենք ևս ասում են, որ տեսան Նրա աստղը արևելքից: Ուրիշներն ասում են, թե Միջագետքի կողմից եկան, որպեսզի կարճացնեն ճանապարհը և կարողանան տասներեք օրում Երուսաղեմ հասնել: Ոմանք ընդունում են, թե մոգերը եկան Մղրպած կամ Պարսից երկրից: Այսպես կարծելու պատճառը մոգ բառն է, քանզի մղրպիները կամ պարսիկները մոգ են անվանում իմաստուններին ու աստղագետներին:
Ավետարանիչը թագավոր չի անվանում, այլ՝ մոգ, քանի որ այս անվանումն առավել հարմար է այն երևացած աստղին, որը նրանց բերեց: Նաև Քրիստոսին երկրպագելը մեծ փառք ու պատիվ էր իմաստուններին, քան՝ թագավորներին, որովհետև իմաստունն առավել զգոնամիտ ու խելացի է, քան թագավորներն ու իշխանները: