Հարց 104 - Ինչո՞ւ է Քրիստոսի կենսատու տնօրինությունների Սուրբ Գիրքն Ավետարան կոչվում:
Պատասխան – Քանզի այնտեղ ի մի է բերվել Աստծո խոստումների կատարման ավետիսը: Այն, ինչ խոստացվել էր Հին Օրենքում մարգարեների միջնորդությամբ, կատարվեց Միածին Որդու աշխարհ գալով: