3 Դեկտեմբեր, Գշ
Պատասխան – Աստվածաբաններն աղքատ բառով հեթանոսների ազգը նկատի ունեն, ովքեր մեղքերի պատճառով էին աղքատացել և զրկվել փրկությունից ու շնորհներից: Ոմանք հոգով աղքատներին նկատի ունեն, քանզի Քրիստոս նրանց ավետարանեց երանությունը՝ ասելով. «Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն է Երկնքի Արքայությունը»: Հարկ է այստեղ հասկանալ հատկապես աղքատներին, ովքեր Քրիստոսի սիրո համար թողեցին ամեն ինչ՝ հոժարակամ կրելով չարչարանքների խաչը: