Հարց 149 – Նույն Առաքյալը գրում է. «Ինչպես որ մեկ մարդով մեղքն աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը» (Հռոմ. 5:12): Արդ՝ Սուրբ Կույս Մարիամն սկզբնական մեղք չուներ, ինչո՞ւ մեռավ:

Պատասխան – Սուրբ Կույսի մահը սկզբնական մեղաց պատիժ չէր, և ոչ էլ Ադամի պարտավորության կարգին էր պատկանում, այլ ըստ պատշաճի էր: Այս պատշաճությունը երեք տեսակ էր. նախ անհրաժեշտ էր Որդուն նմանվել. ինչպես Որդին, մահվանից անպարտելի լինելով, մահացավ, նույնպես և մայրը մահացավ: Երկրորդ՝ ինչպես Որդին չարչարվեց, ինքը ևս հետը սիրով չարչարվեց: Իր սրտի ցավը Որդու չարչարանքից առավել էր: Եվ ինչպես Որդին մեռավ, նույնպես և մայրը մեռավ: Երրորդ՝ որպեսզի մեզ զորություն տա՝ մահվանից երկյուղ չունենալու համար: Թեպետ Սուրբ Կույսը մեռավ, սակայն ո՛չ մարմինը փտեց հասարակ մարդկանց նման և ո՛չ էլ գերեզմանում մնաց, այլ անապական մարմնով երկինք փոխադրվեց:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․