Բարև Ձեզ <<Այլմոլորակայիններ և այլ քաղաքակրթություն>> թեմայի հոգևոր վերլուծություն: Գոյություն ունեն այլմոլորակայիններ, եթե ոչ, ապա որտեղից են առաջացել այդ պատմությունները։ Կարող է գոյություն ունենալ այլ քաղաքակրթություն: Կանխավ Շնորհակալություն

Ուրիշ մոլորակներում ևս կարող է լինել կյանք, չնայած այն բանին, որ Աստվածաշնչում որևէ խոսք չկա դրա մասին։ Դեռևս 13-րդ դարում Փարիզի արքեպիսկոպոսը ժողովով մերժել էր այն գաղափարը, որ Աստծո արարչությանը կարելի է սահման դնել, այսինքն Աստված կատարելապես ազատ է և կարող է արարել ինչ և կամենա։ Հետևաբար երկիր մոլորակից դուրս էլ կարող է լինել կյանք, անգամ բանական էակներ։ Սա որեւէ կերպ չի հակասում քրիստոնեական հավատքին։ Իսկ ինչ վերաբերում է ֆիլմերի ափսեներին, կանաչ մարդուկներին, դավադրապաշտական տարբեր տեսություններին այս հարցի շուրջ, դրանք արդեն ընդունելի չեն:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․