Վերջերս եմ ավարտել Աստվածաշնչի առաջին ընթերցումս։ Մինչ սկսելը վերթերցելը ցանկանում եմ իմանալ կա՞ աղբյուր, որտեղ ընդգրկված կլինեն Պատմական գրքերի միայն այն հատվածները, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել, այսպես ասած, սեղմագիր։ https://hy.biblequest.biz/summary-book-1-kings սա շատ նման է նրան, ինչ փնտրում եմ, բայց ենթադրում եմ, որ Առաքելական եկեղեցու կողմից չէ։ Շատ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար։

Պատմական գրքերը կարևոր են հասկանալու համար Իսրայելի թագավորության, Տաճարի հաստատման, Քրիստոսի նախահոր՝ Դավիթ արքայի և նրա շառավիղների պատմությանը ծանոթանալու համար։ Բացի այդ այդ գրքերն են, որ վերջին հիշատակություններ են մինչ Քրիստոս ապրած դարերի։ Իսկ եթե ցանկանում եք առավել լավ հասկանալ Հին կտակարանի գրքերը խորհուրդ կտամ զուգահեռ ընթերցել Ստավրոս Կալանձակիսի «Հին կտակարանի ներածություն», Զարեհ Ազնավուրյանի « Աստվածաշնչյան ուսումնասիրություններ» գրքերը սրանք ավելի հիմնավոր, ճշգրիտ բացատրություններ են տալիս Աստվածաշնչյան գրքերին։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․