Ցանկանում եմ իմանալ արդյոք սխալ է հեթանոսական աստծո արձանի ցուցադրությանը մասնակցել։Խոսքը Անահիտի բրոնզե արձանի մասին է,որի ցուցադրությունը կայանալու է Երևանում։

Սխալ չէ, եթե դուք այդ արձանը դիտարկում եք, լոկ որպես մեր ազգային- մշակութային ժառանգության մաս։ Նույն կերպ, երբ մենք այցելում ենք Գառնու հեթանոսական տաճար, չենք գնում աղոթելու նպատակով, այլ հայ անտիկ մշակույթին, ճարտարապետությանը և պատմությանը ծանոթանալու և հաղորդակցվելու ցանկությամբ։ Բնականաբար դա մեղք չէ, այլ պարզապես սեփական ժողովրդի անցյալին ծանոթանալու ազնիվ ցանկություն։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․