Եթե ի նկատի ունեք Ռուս Ուղղափառ եկեղեցում գործող քառասնօրյա հիշատակման պրակտիկան,ապա Առաքելական Եկեղեցում նման պրակտիկա չկա։ Սակայն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում Ս. Պատարագներին հավատացյալը կարող է թղթի վրա գրել հոգեհանգստյան և բժշկության աղոթքների համար հարազատների անունները և փոխանցել խորանին սպասարկող հոգևորականներին։ Պատարագիչ քահանան, ծածուկ աղոթքներում նաև ընթերցելով այս մարդկանց անուն-ազգանունները, աղոթում է նրանց համար։ Սա ընդունված կարգ է Հայոց Եկեղեցում։ Ուստի հավատացյալը կարող է յուրաքանչյուր Ս. Պատարագի ժամանակ տալ նման անվանացանկ։