12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Գրիգոր Նարեկացին ասում է. «Աստված հենց Ինքն Իր վարդապետությամբ մեզ լուսավորեց, որ նրանց անվամբ ու հիշատակով՝ Իր հաճությունը, խռովության մեջ, կարող ենք հայցել» (Նարեկ, ԳԼ. ՀԱ):
Այս խոսքից ելնելով՝ Հակոբ Աստվածաբանն այսպես է ասում. «Աստված ուսուցանեց նեղության ժամանակ սրբերի բարեխոսությանը դիմել»: Իր այս խոսքերի հավաստումը վերցնում է Հոբի գրքից, ուր Աստված ասում է. «…իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ» (Հոբ. 42:8): Նաև տեսիլքով է երևում, որ Աստված Աբիմելեքի ու Սառայի մասին ասում է. «Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կ՚անի քեզ համար, և դու կենդանի կմնաս» (Ծննդ. 20:7)։
Մի՞թե Աստվածածնի բարեխոսությունը չէր, որ Կանայում, գալիլեացիների հարսանիքի ժամանակ, ջուրը գինու փոխվեց: Մի՞թե Ստեփաննոսի աղոթքը չէր, որ Սողոս գայլը Պողոս գառ դարձավ: Սիմոն կախարդը հավատաց սրբերի բարեխոսությանը և առաքյալներին ասաց. «Հանուն ինձ աղաչեցեք դուք Տիրոջը»: Այսպիսի վկայություններն անթիվ են: