Պատասխան – Մեկնիչներն այսպես ընկալելով՝ ասում են, թե Աստվածային հրամանի իմաստն այն է, որ Նոյն իմանա՝ տապանում արգելված է մերձավորությունը: Արդ՝ եթե տապանը եկեղեցու խորհրդանիշն է, թո՛ղ եկեղեցականները ճանաչեն Սուրբ Եկեղեցու գերազանցությունը: Եթե տապանն ապաշխարության խորհրդանիշ է, թող զղջացողները, պահք պահողները և մանավանդ Սուրբ Հաղորդության մոտեցողները լսեն: