Մարդիկ մահից հետո հարություն առնում են որպես պարգև՞ երկրի վրա իրենց ապրած ճիշտ կյանքի։

Քրիստոնեական հավատքի համաձայն՝ հարությունը պարզապես մարդու լավ կյանքի համար տրվող պարգև չէ։ Հարության հիմքը նախ և առաջ Քրիստոսի Հարությունն է։ Քրիստոս ասում է. «Ես եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յիս, թէպէտ եւ մեռանի, կեցցէ» (Հովհ. 11․25)։ Հարությունը համընդհանուր է, իսկ հավիտենական կյանքի երանությունը՝ Աստծո շնորհն է, որ մարդը հավատքով, ապաշխարությամբ և բարի գործերով ընդունում է։

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․