Հարց 62 – Գիշերվա պատահած անառակությունն արգելո՞ւմ է մարդուն հաղորդվել Սուրբ Խորհրդին:

Պատասխան – Անհրաժեշտ է իմանալ, որ անառակության մեջ մահացու մեղք էլ կա, ներելի մեղք էլ: Եթե առանց մեղքերի խորհուրդ լինի, կնմանվի այն երևույթին, մինչպես մեկն արթնության ժամանակ կարդում է և տրամաբանում առանց ուրախության: Սա մեղք չէ ոչ մահու չափ և ոչ՝ ներելի: Բայց երբ այդ պատահականության հետ նաև զգայական ուրախություն է լինում, այն ժամանակ մեղքը ներելի է: Երբ բանականությանը կամակից է լինում չար խորհուրդը և կատարվում է անառակություն, այն ժամանակ մեղք է: Ըստ որում միայն մահու չափ մեղք գործելիս է արգելվում Սուրբ Հաղորդությունը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․