5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Հակոբի այսպես վարվելը դաշինքի նենգություն չէր, քանզի ագահ և անօրեն Լաբանն իրեն շատ էր նեղացնում: Հակոբն իր աշխատանքի վարձն ուրիշ կերպ չէր կարող առնել: Նախ Լաբանը մեծ անիրավություն էր արել Հակոբին՝ Ռաքելի հարցում. խոստացել էր իրեն կնության տալ, իսկ փոխարենը տգեղ Լիային էր տվել: Հետո՝ յոթը տարի ևս ծառայեցրեց, որպեսզի նաև Ռաքելին տա կնության: Եվ որովհետև իր իրավունքը պաշտպանող իշխանավոր չկար, Հակոբն առհարկի իր վարձը նման հնարքով վերցրեց: