Պատասխան – Վարդապետները գրում են, թե Նոյը ջրհեղեղի ժամանակ ջերմեռանդությամբ և պատվով Ադամի ոսկորները հավաքեց և տապանի մեջ դրեց: Ջրհեղեղի դադարելուց հետո ոսկորները բաժանեց իր որդիներին: Սեմ որդու բաժինն Ադամի գլուխն էր: Սեմին վիճակ էր ընկել Հրեաստանի կողմը: Իբրև թե Նոյը մարգարեական հոգով այսպես վարվեց՝ իմանալով, որ Քրիստոսի մահը այնտեղ պիտի լինի ու Ադամին հարություն պիտի տա: Ահա այս պատճառով է ասվում, թե Ադամի գլուխը Գողգոթայում է: