14 Նոյեմբեր, Եշ
Պատասխան – Գիտեմ, որ պիտի ասես, թե մեղքը չար է, և անվայել է, որ չարն Աստծո մտքում մնա: Ահա՛ քեզ պատասխան: Ըստ Ալբերտոսի՝ Աստված Իրենով՝ միակ միջնորդով է ճանաչում բարին, այսինքն՝ Իր հատուկ էությամբ: Բայց չարը կամ մեղքը ճանաչում է երկու միջոցով, քանզի իր էությամբ ճանաչում է այն ունակությանը, որը ներհակ է չարին (բարին): Հենց այդ ունակության միջնորդությամբ էլ ճանաչում է բարու պակասությունը, որ չար է: Ինչպես գիտենք՝ լույս չեղած ժամանակ խավար է: Լույսը, գոյացական առարկա լինելով, իր մեղմությամբ կարող ենք զգալ, այլ ոչ թե պակասությամբ: Բայց խավարը, ոչինչ չլինելով, իր գոյությամբ չի ճանաչվի, այլ՝ լույսի պակասությամբ: Ահա այս կրկնակի միջոցով է ճանաչվում չարը կամ մեղքը: Այս մտքով է Դավիթն ասում աստվածային գիտության համար. «Իսկ բարձրամիտներին հեռվից է ճանաչում» (Սաղմ. 137:6): Այդ մասին նաև տե՛ս Ալբերտոսի «Աստվածաբանության» մեջ (Գիրք Ա, գլ. ԻԹ):