22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան - Այո՛, Աստված է ստեղծողը բոլոր արարածների, այսինքն՝ բոլոր հոգիների՝ թե՛ իմացականների, թե՛ բանականների, թե՛ զգայականների, թե՛ շնչավորների և թե տնկականների: Սակայն երբ հատկապես ասվում է հոգիների Աստված, պետք է հասկանալ հրեշտակներին և մարդկանց: Հիրավի, նաև մարմինների Աստված է: Բայց քանի որ հոգին առավել պատվական է, քան մարմինը, ուստի պատվական մասով է անվանվում ստեղծողը:
Պատվական մաս ասացի նախ հոգու՝ առ Աստված ունեցած նմանության համար, երկրորդ՝ անմահության համար, երրորդ՝ հոգու պարզ, առանց նյութի և հատկապես Աստծուց ստեղծված լինելու համար: Բայց մարմինը, բնության պատճառով, հողից է առաջանում: Նաև մենք, մեր առօրյա խոսակցության մեջ, երբեմն մարդուն հոգի ենք անվանում: Օրինակ՝ ասում ենք. «Քանի՞ հոգի կային Պետրոսի տանը»: Մի՞թե այնտեղ եղողները միայն հոգի են և մարմին չունեն: Այսպես հասկացիր նաև Նարեկացու ասած «հոգիների Աստվածը»-ը: