Հարց 49 – Միածին Որդու համար մեր «Շարակնոց»-ում ասվում է. «Առաքված Հոր ծոցից»: Այս «ծոց» բառով ի՞նչ պետք է հասկանանք:
Պատասխան - «Ծոց» կամ «արգանդ» երբ ասվում է Աստծո համար, պետք է այլաբանորեն հասկանալ: Դրանով իմանում ենք Աստվածորդու՝ Հորից բնությամբ ծնունդը, որը տարբերվում է արտաքնապես ստեղծվածներից: