12 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Քրիստոսի մահը երեք՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերի հետ առնչություն ուներ: Ինչպես մարդու մարմնի մեկ մասը եթե տկարացած լինի, ամբողջ մարմինն է հիվանդ համարվում, նույնպես և Քրիստոսի մահը, երեք օրերի հետ առնչություն ունենալով, երեքօրյա է ասվում:
Ըստ Սուրբ Գրքի սովորության՝ երբեմն ամեն ինչ մասամբ է տեղեկացվում: Ուստի երեք օրերը մեկ-մեկու հետ գիշերվա և ցերեկվա հաղորդությամբ են երեք համարվում: Ինչպես ուրբաթ օրը՝ երրորդ ժամից մինչև երեկո, երբ Քրիստոս հոգին ավանդեց և ուրբաթ գիշերը՝ մինչև արևածագ՝ մեկ օր, արևածագից, որ ուրբաթ գիշերվա մեկ մասն է համարվում և շաբաթ օրվա ցերեկը՝ երկու օր, կիրակնամուտը և առավոտը՝ երեք օր: