Նոյը տապանից դուրս գալուց հետո որտե՞ղ բնակվեց:

Հայաստանի Արարատյան գավառի Մասիս լեռան մոտ Նախիջևան կոչված տեղում, որը առաջին իջևան է նշանակում: Այստեղ լավ ուշադրություն դարձրու Նոյի առաքինությանը. նա, որ մի տարի տապանի մեջ փակված էր, դուրս ելնելով, դեռևս ուրիշ որևէ բանով չզբաղված, անմիջապես սեղան կառուցելով, գոհությամբ և շնորհակալությամբ զոհ է մատուցում Աստծուն՝ Նրա բարության համար (Ծննդ. Ը 20):

Համարվում է, որ Նոյ նահապետից առաջ սեղան կառուցող չեղավ, թեպետ Աբելը զոհ մատուցեց, սակայն սեղան կառուցելու մասին գրված չէ: Մասնավորապես Նոյի մատուցած զոհը կամ պատարագը այնքան հաճելի եղավ Աստծուն, որ «Տեր Աստված հոտոտեց անուշ բույրը» գեղեցիկ բացատրությամբ է հիշատակվում (Ծննդ. Ը 21): Աստված, ընդունելով Նոյի պատարագը, օրհնում է նրան և նրա որդիներին, միանգամայն ուխտ հաստատելով խոստանում է, որ այլևս ջրհեղեղ չի լինելու: Հիրավի, նախապես Աստծո օրհնությունը ստացավ, սակայն այս անգամ նորից օրհնություն շնորհելով՝ Աստծո ողորմության դուռը վերստին բացվեց: Քանզի հրամայում է, որ աճեն և բազմանան, նախկինի նման երկրին տիրեն, և միս ուտելու արտոնություն ևս տրվեց, որ առաջ թույլտրված չէր:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․