3 Դեկտեմբեր, Գշ
Աբրահամի հավատը աշխարհին հայտնի լինելու համար է: Քանի որ առանց ուր գնալը իմանալու ճանապարհորդություն ձեռնարկելը նրա կատարյալ հավատքի ապացույցն է (Ծննդ. 12:3): Այո՛, Աստված Աբրահամի սիրտը գիտեր, սակայն մարդկանց հայտնի լինելու համար տեղի անունը չասաց: Եվ Աբրահամն էլ չի հարցնում, քանզի գիտի, որ իրեն կանչողը Աստված է, և մարդու պարտականությունն է հնազանդվել, քանի որ չի կարելի Աստծուն պատճառների մասին հարցնել:
Լավ տես և խրատ ստացիր, Աբրահամը Աստծուն ապավինելով մեծ բարիքների և շնորհների արժանացավ, քանի որ Աստված խոստացավ օրհնել այն մարդկանց, որոնք Աբրահամին բարիք կկամենան, և անիծել նրանց, ովքեր չարիք կանեն, մանավանդ, որ բոլոր մարդիկ նրանով պիտի օրհնվեին (Հռոմ. 14:4): Ուրեմն ջանա՛, որ Աստծուն հաճելի մարդկանց հետ բարեկամանալով՝ նրանց համար աղոթես, քանի որ Աստված իր ծառաների սիրո համար անպատճառ քեզ էլ կօրհնի: Մարդը պարտական է բոլոր մարդկանց բարիք անել և նրանց մասին բարին խոսել, քանի որ մարդու սիրտը միայն Աստված գիտի. պետք չէ, որ դու դատես որևէ մեկին, կարող է պատահել, որ մեկին դատելով՝ դու դատապարտվես, որովհետև թերևս նա Աստծուն հաճելի անձ է:
Ինչպես որ բոլորին ստեղծողն Աստված է, այդպես էլ բոլորի գործերը քննողն Աստված է, ուրեմն Աստծուն վերաբերվող գործերին դու մի՛ խառնվիր, որպեսզի դատապարտության արժանի չլինես (Ծննդ. 12:6):
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902