30 Նոյեմբեր, Շբ
3 Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը: 4 Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի: 5 Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի: 6 Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից: 7 Իմացի՛ր, ինչ ասում եմ: Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում: 8 Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած աւետարանի համաձայն, 9 որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծոյ խօսքը շղթայուած չէ: 10 Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է: 11 Ճիշտ է այս խօսքը, թէ՝ «Եթէ Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք. 12 եթէ համբերենք, նրա հետ էլ պիտի թագաւորենք. եւ եթէ ուրանանք, նա էլ մեզ պիտի ուրանայ. 13 եւ եթէ հաւատարիմ չմնանք, նա հաւատարիմ է մնում, որովհետեւ ինքն իրեն ուրանալ չի կարող»: 14 Այս բաները յիշեցրո՛ւ նրանց՝ վկայութիւն տալով Աստծոյ առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին: