6 Հոկտեմբեր, Կիր
7.25 Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծոյ օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին:
8.1 Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, ովքեր Քրիստոս Յիսուսի մէջ են. 2 որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. 3 քանզի ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, 4 որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. 5 արդարեւ, նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. 6 քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն. 7 քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծոյ օրէնքին. եւ նա ոչ իսկ կարող է: 8 Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն: 9 Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծոյ Հոգին բնակուած է ձեր մէջ: Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում: 10 Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար: 11 Եթէ ձեր մէջ բնակւում է նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով: