Գրքեր

Հռոմեացիներ 9.1-16

1 Ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում – խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, 2 որ մեծ տրտմութիւն է ինձ, եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին – 3 որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, 4 որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. 5 նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած: Ամէն: 6 Կարելի չէ, որ Աստծոյ խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են: 7 Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ «Իսահակի՛ անունով քո սերունդը պիտի կոչուի», 8 այսինքն թէ՝ մարմնի որդիները չեն, որ Աստծոյ որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ. 9 քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ «Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ»: 10 Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ՝ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում. 11 որովհետեւ քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծոյ ծրագիրն ըստ ընտրութեան հաստատուի 12 ոչ թէ գործերից, այլ նրանից, ով կոչեց), նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի. 13 ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»: 14 Իսկ արդ, ի՞նչ ասենք. մի՞թէ կայ անարդարութիւն Աստծուց: Քա՛ւ լիցի. 15 որովհետեւ ասում է Մովսէսին. «Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»: 16 Ուրեմն, դա կախում չունի նրանից, ով կամենում է, եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․