Գրքեր

Եսայի 14:3-17

3Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր։ 4Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. «Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը։ 5Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը, 6զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։7Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ։ 8Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. « Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել»։ 9Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում,միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել,եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից։ 10Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. «Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս»։ 11Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի։12Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին,ընկաւ գետին ու խորտակուեց։13Մտքիդ մէջ ասում էիր. «Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ. 14կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»։ 15Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։16Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. «Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին, 17աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․