6 Իսկ այն այլազգիներին, որոնք եկել յարել են Տիրոջը, որպէսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի ու կմնան իմ ուխտի մէջ, 7 նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղօթքի տան մէջ, նրանց ողջակէզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրայ, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի տուն պիտի կոչուի»: