28 Նոյեմբեր, Եշ
1 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն: 2 Ես կընթանամ քո առջեւից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձէ դռները եւ կփշրեմ երկաթէ նիգերը: 3 Ես քեզ կտամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կբացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը: