Եբրայեցիներ 5.11-6.8

5.11 Այս մասին մենք շատ խօսք ունենք ասելու, բայց դրանք դժուար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մէջ: 12 Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք, բայց ահա հարկաւոր է, որ դուք սովորէք, թէ ինչ են Աստծոյ պատգամի նախատարրերը. եւ դուք կաթի կարիք ունէք եւ ոչ թէ՝ պինդ կերակրի. 13 քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարութեան խօսքին, քանզի երեխայ է. 14 իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ:

6.1 Ուստի, Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով, գանք չափահասներին սահմանուած ուսուցման՝ առանց վերստին հիմք դնելու մեռած գործերից ապաշխարելու, դէպի Աստուած հաւատի, 2 մկրտութիւնների վարդապետութեան, ձեռնադրութեան, մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի վրայ: 3 Եւ արդ, այս բանը պիտի անենք, եթէ Աստուած թոյլ տայ. 4 որովհետեւ մէկ անգամ մկրտուածների համար – որ ճաշակեցին երկնաւոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, 5 Աստծոյ գեղեցիկ խօսքի վայելքն ունեցան եւ գալիք աշխարհի զօրութիւնները ճանաչեցին – 6 եթէ սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարութեամբ նորոգուել, որովհետեւ նրանք վերստին խաչն են հանում Աստծոյ Որդուն եւ դարձեալ խաղք ու խայտառակ դարձնում. 7 քանզի այն հողը, որ խմում է շատ անգամ իր վրայ թափուած անձրեւը եւ օգտակար արդիւնքներ է տալիս նրանց, որոնց համար մշակւում է, Աստծուց օրհնութիւն է ստանում: 8 Իսկ եթէ փուշ ու տատասկ է տալիս, նա անպէտք է եւ արժանի անէծքի. եւ նրա վախճանը այրուելն է:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․