Գրքեր

Երգ երգոց 1:1-2:3

Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։ 2Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։ Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3եւ դէպի իրենց ձգեցին քեզ։ Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։ «Արքան ինձ իր սենեակը տարաւ»։ «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։ «Արժանին սիրեց քեզ»։ 4«Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման։ 5Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ։ Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ 6«Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, 7ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։ 8«Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերովեւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։9Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։ 10«Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,եւ գեղեցիկ է քո պարանոցը,ասես մանեակներով զարդարուած լինի։ 11Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 12մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»։13«Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ։ 14Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝Ենգադդի այգիների մէջ»։ 15«Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»։ 16«Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ։ 17Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»։ 
2 «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։ 2Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։ 3«Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ,այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»։ Հարսն ասում է օրիորդներին.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․