Գրքեր

Առակներ 1:10-19

10Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան,անմեղ տեղը սպանենքեւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքըեւ մեր տները լցնենք աւարով։ 14Ե՛կ մեզ բաժնեկի՛ց դարձիր,բոլորս մի ընդհանուր քսակ կ՚ունենանք,եւ միեւնոյն տեղը կը լինի մեր գանձարանը»։ 15Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնա նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում,եւ նրանք շտապում են արիւն հեղելու։ 17Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար։ 18Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում,չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը։ 19Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․