Գրքեր

Եսայի 36:22-37:11

22Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը։ 
37 Եզեկիա արքան, լսելով այս խօսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ մտաւ Տիրոջ տունը։ 2Այնուհետեւ Եղիակիմ հազարապետին, գրագիր Սոմնասին եւ ծեր քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամոսի որդու՝ Եսայի մարգարէի մօտ, 3որ ասեն նրան. «Այսպէս է ասում Եզեկիան. «Այսօր նեղութեան ու նախատինքի, կշտամբանքի ու բարկութեան օր է, մի օր, երբ ծննդկանի երկունքի ժամն է հասել, բայց նա չի կարողանում ծննդաբերել։ 4Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը։ Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար»։ 5Եզեկիա արքայի պաշտօնեաները ներկայացան Եսայուն։ 6Եւ Եսային ասաց նրանց. «Այս բանը կը հաղորդէք ձեր տիրոջը։ Այսպէս է ասում Տէրը. «Չվախենաս այն խօսքերից, որ լսեցիր, եւ որոնցով նախատեցին ինձ Ասորեստանի արքայի պատգամաւորները։ 7Ահա ես արքայի մէջ խռովութեան ոգի կը սերմանեմ. լուր առնելով՝ նա կը վերադառնայ իր աշխարհը եւ իր երկրում սրի բաժին կը դառնայ»։ 8Ռափսակը իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լոբնան, վերադարձաւ ու հասաւ Ասորեստանի արքայի մօտ։ 9Եւ երբ եթովպացիների Թարակ արքան դուրս եկաւ սրան պաշարելու, նա յետ եկաւ այնտեղից եւ պատգամաւորներ յղեց Եզեկիայի մօտ՝ յայտնելով.10«Այսպէ՛ս ասացէք Հրէաստանի Եզեկիա արքային. «Թող քեզ չմոլորեցնի Աստուած, որին դու ապաւինել ես՝ ասելով, թէ Երուսաղէմը չի մատնուի Ասորեստանի արքայի ձեռքը։ 11Բայց մի՞թէ դու չես լսել, թէ Ասորեստանի թագաւորներն ի՛նչ օրը գցեցին բոլոր երկրներին, ինչպէ՛ս կործանեցին նրանց։ Իսկ, ի՛նչ է, դու փրկուելո՞ւ ես։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․