Գրքեր

Եբրայեցիներ 1:1-12

Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. 2այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ, նստեց Աստծու մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում։ 4Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց։ 5Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. 6Եւ դարձեալ. 7Եւ դարձեալ, երբ անդրանկին աշխարհ է մտցնում, ասում է.8Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. 9Իսկ Որդու մասին ասում է.10Նաեւ՝ 11Հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. 12Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․