Գրքեր

Եսայի 8:5-10

5Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6«Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով. 8այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։ 9Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։10Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․