08/03/2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։ Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը
07/03/2020
Տասը պատվիրանները (Ելք 20.1-17) Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Դրանք տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Վաղ քրիստոնեական հուշարձաններում Մովսեսին պատվիրանների հանձնումը ամենահաճախ պատկերվող տեսարանն է։ Համաձայն Ելից գրքի՝ Սինա լեռան վրա լսվում էր միայն Աստծո ձայնը, սակայն հաճախ Նրա ֆիգուրը պատկերվում է մշուշի մեջ և կրակում: Մովսեսը ծնկած է պատկերվում օրենքի տախտակները ստանալիս: Ներքևում պատվանդանի
06/03/2020
Մարտի 3-ից 6-ը նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Քառօրյա ժողովի նիստերը վարեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը
05/03/2020
- Հա՛յր, Դուք այնքա՜ն եք հոգնում, ինչպե՞ս եք կարողանում աղոթել: - Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում: - Հա՛յր, աղոթքի հանդեպ սեր չեմ զգում: - Սիրտդ դեռևս չի ջերմացել, աղոթքը հոգուցդ
04/03/2020
Աստծո հանդեպ հավատն արտահայտվում է աստվածային պատվիրանների կատարմամբ, «Առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6): «Տեսե՞լ ես ծառի վրա չոր ճյուղ, այն չորացել է՝ կենարար հյութ չունենալու պատճառով: Եվ քրիստոնյան դառնում է չորացած ճյուղ, եթե չունի կենդանի հավատ, որ իր կենսունակությունն արտահայտում է սիրով և այլ պտուղներով: Այդպիսի մեկը բաժին չունի Քրիստոսի հետ, Ով «ճշմարիտ որթատունկն է» (Հովհ. 15:1), այդպիսի մեկին
03/03/2020
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։ Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Ողջունելով
03/03/2020
Աշխարհում ամենատարածված մեղքերից մեկը տրտունջն է: Մարդը տրտունջի մեջ է ընկնում, քանի որ չի գնահատում այն, ինչ ունի և ձգտում է առավելին: Տրտունջը դեպի Երկնքի Արքայություն տանող գլխավոր խոչընդոտներից մեկն է: Ողջ մարդկային ցեղը միշտ որևէ բանից դժգոհ է, օրինակ՝ եթե տարիքային առումով նայենք, երեխաները ցանկանում են շուտ մեծանալ, մեծերը թաքցնում են իրենց տարիքը և դժգոհում՝ ասելով, թե ո՞ւր կորավ իրենց երիտասարդությունը: Երեխա չունեցողը դժգոհում
02/03/2020
Աստիճանների օրհներգություններ Հետդարձի ժամանակ շրջակա ազգերը հեռավոր վայրերից հրեաների վրա հարձակվեցին, ինչպես որ ասում են շատ մարգարեներ, սակայն ոչինչ չկարողացան անել, քանզի Աստված թիկունքից [օգնության] հասավ նրանց, ինչպես որ ասում են. 1. Եթէ ո՛չ Տէր էր առ մեզ, ասասցէ Իսրայել, եթէ ոչ Տէր էր առ մեզ: Եթե Տերը մեզ հետ չլիներ, - թող ասի Իսրայելը, - եթե Տերը մեզ հետ չլիներ: Դավիթը նախապես խրատում է շնորհակալ լինել փրկողին, քանի որ նախքան փորձառություն