21/02/2020
Աստիճանների օրհներգություններ Բարեպաշտների խոստովանությունն ու խնդրանքն է, որոնք ցանկանում էին ետ դառնալ Բաբելոնից՝ ասելով. 1. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի զաչս իմ, որ բնակեալդ ես յերկինս: Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, դու, որ բնակվում ես երկնքում: Մտքի և հոգու ամեն ցնորքներով, ասում է, դեգերելով և մարդուց հույսս կտրելով, քեզ եմ միայն նայում, որ թեև ավերված է մեր կառուցած տաճարը, սակայն դու քո սեփական [տաճարում] ես բնակվում, ոչ թե որ այդտեղ
19/02/2020
Հայոց թագավորության անկումից և սուրբ Սահակ Պարթևի վախճանից հետո Հայոց երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրին պարսիկները: Իրենց տիրապետության տակ առնելով հայերին՝ նրանք հալածանքներ հարուցեցին քրիստոնյաների նկատմամբ: Այդ ժամանակներում Թեոդորոս Կրտսեր կայսեր կողմից հայոց զորավար ու կառավարիչ էր կարգված սուրբ Վարդանը, որը Մամիկոնյան նախարարական տնից էր և թոռն էր մեծն Սահակ Պարթևի: Վարդանը երկու եղբայր ուներ՝ Հմայակն ու Համազասպը: Այդ ժամանակներում
19/02/2020
Աստվածային սերն անսահման է և անփոփոխ: Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդը պետք է հատի եսասիրության սահմանը, որպեսզի կարողանա տեսնել իր շուրջը գտնվողներին: Աստվածային սերն օգնում է մարդուն ուշադիր լինել և նկատել դիմացինին ու նրա կարիքը: Շատ հաճախ մարդիկ, միայն իրենց մասին մտածելով, իրենց են համարում կյանքի կենտրոնը: Երբ օրենքի ուսուցիչներից մեկը Քրիստոսին հարցրեց՝ ո՞վ է իմ ընկերը, Տերն ի պատասխան պատմեց «Բարի սամարացու»
18/02/2020
Փետրվարի 18-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 237 եկեղեցականներ Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), մասնակցեցին Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ս. Պատարագի
18/02/2020
Փետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխման արարողություն: Տերունական աղոթքից հետո ներկաներին
15/02/2020
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթ. 5:17): Սրբերը՝ Քրիստոսի հետ միացած, նոր կյանք ունեցան, և նրանց վարքագրությունն ուսուցանում է, որ Աստծուն ծառայելը վեր է ամեն ինչից: Քրիստոսի հետևորդների մի մասը, սրբերի օրինակին հետևելով, ջանում են ողջ սրտով ծառայել Աստծուն, երբեմն ճանապարհին սայթաքում են՝ մեղքի մեջ ընկնում, բայց ապաշխարությամբ վեր կանգնելով՝
14/02/2020
Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու կոչ է հղում բոլորին: Այդ կոչին ունկնդիր անձը մուտք է գործում նոր կյանք, որտեղ ներկա է Աստված և որտեղ թագավորում է աստվածային և ոչ մարդկային ճշմարտությունը, այդ կոչին ունկնդիր անձը փրկության հնարավորություն է ձեռք բերում: Տիրոջով նոր կյանք ունենալու և Նրա հետ երանելի հանդիպման հնարավորությունից զուրկ է մնում նա, ով, ինչպես նշեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը,
13/02/2020
Բեթղեհեմում Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո, երբ, ըստ Մովսեսի Օրենքի, լրացան սրբության համար նախատեսված օրերը, ժամանակն եկավ՝ կատարելու Աստծու հրամանով Մովսեսի օրինադրած այն պատգամը, որ արգանդ բացող առաջնածին ամեն արու զավակ պետք է սուրբ կոչվի, այսինքն՝ համարվի Աստծու բաժինը: Եվ համաձայն այդ օրենքի՝ քառասուն օր շարունակ սուրբ Կույսը պետք է տանից դուրս չգար ու արևի երես չտեսներ: Այս օրենքի պատճառը հետևյալն էր. ամեն մի կին, որ սաղմ է առնում,