12/02/2020
«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7:12), այս պարզ խոսքերով Քրիստոս ողջ մարդկության համար հաստատեց «Ոսկե օրենքը»: Մինչ Քրիստոս մի շարք մտածողներ արտահայտել են նման միտք, բայց ի տարբերություն Տիրոջ խոսքի՝ նրանք ժխտողականություն են արտահայտել: Օրինակ՝ հրեա փիլիսոփա և պատմաբան Փիլոն Ալեքսանդրացին ասել է՝ այն, ինչ չես սիրում, մի արա ուրիշին: Չինացի
11/02/2020
Քրիստոս, աշխարհի Լույսը լինելով, լույս անվանեց նաև Իր հետևորդներին. «Լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև չարություն էին գործում» (Հովհ. 3:19): Մեղքն ամեն անգամ խամրեցնում ու խավարեցնում է մարդկային կյանքը՝ թույլ չտալով, որ մարդը ճանաչի իրեն և իր կոչումը: Յուրաքանչյուր ոք աշխարհ է գալիս որևէ առաքելությամբ, յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքի համար: Երբեմն մարդը,
10/02/2020
14. Հիւանդանայցէ ոք ի ձէնջ, կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն, և արասցեն ի վերայ նորա աղօթս, և օծեն իւղով յանուն Տեառն: 15. Եւ աղօթքն հաւատովք՝ փրկեսցեն զաշխատեալն, և յարուսցէ զնա Տէր. և եթէ մեղս ինչ իցէ գործեալ՝ թողցին նմա: Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Այստեղ հիվանդություն ասելով նկատի
09/02/2020
«Արդարև, թեպետ մենք չգիտեինք, սակայն Դո՛ւ ես Աստված՝ Իսրայելի Փրկիչ Աստված» (Եսայի ԽԵ 15): Հիրավի, Դու Ինքդ Քեզ ծածուկ պահող Աստված ես, «ո՜վ Իսրայելի Փրկիչ Աստված»: Եսայի մարգարեն, ով գրել է իմ ընտրած այս բնաբանը, շատ լավ գիտեր, որ հավատքը Աստծուն մարմնական աչքերով տեսանելի չէր դարձնում և մարմնի երևումով դուրս չէր հանում Նրան ամպերի միջից, այլապես Աստված կդադարեր Աստված լինելուց, քանի որ տեսանելի Աստվածը չէր կարող Աստված լինել:
08/02/2020
Փետրվարի 8-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին բարձրաստիճան սպաներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի
06/02/2020
- Երբ հոգևորով զբաղվելու տրամադրություն չունեմ, ի՞նչ անեմ, Հա՛յր, ինչպե՞ս սկսեմ: - Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք: - Հա՛յր, իսկ կարելի՞ է ձեռագործից սկսել: -
05/02/2020
Եղբայրներ, օրհնե՛նք ողորմած Աստծուն, որն Իր ծոցից առաքեց Միածին Որդուն, ով եկավ ու փրկեց մեզ: Բարձունքից ծագեց Արեգակը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով հույսն է բոլոր քրիստոնյաների և հարությունը բոլոր հավատացյալ ննջեցյալների: Միաբանությա՛մբ ասենք՝ «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությու՜ն բարձունքներում: Գոհացե՛ք Տիրոջից ամենքդ, քանի որ քաղցր է, քանի որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմ. ՂԹ 5): Աստված մարմնացավ և Իր մարմնի
04/02/2020
Խիղճը հոգու ուժն է, որ մարդուն մղում է դեպի բարին՝ հեռու պահելով չարից: Այն Աստծո ձայնն է մարդու սրտում: Որքան վտանգավոր է խղճի տանջանքներին զոհ դառնալը, նույնքան էլ անհրաժեշտ է ժամանակին լսել խղճի փրկարար ձայնը: Խղճի բարոյական օրենքի պահանջները համապատասխանում են սուրբգրային օրենքի պահանջներին. ինչ ուսուցանում և թելադրում է Աստծո օրենքը, նույնը ուսուցանում և ներշնչում է խիղճը: Աստծո օրենքը թելադրում է հավատալ ու սիրել Աստծուն, միայն